Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Խոսվել է հայ-բուլղարական հարաբերություններից

Հունվար 27, 2011թ. 14:35

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար:

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու երկրների միջև այդ ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին, որոնք Նախագահի հավաստմամբ, բարձրացել են` գրեթե հասնելով մինչճգնաժամային մակարդակին:

Երկուստեք նշվել է, որ հաջողությամբ զարգանում են հարաբերությունները հումանիտար ոլորտում, Հայաստանը և Բուլղարիան լավագույնս համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Թոդոր Ստայկովին` նրա հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն