Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Չավուշօղլուն հասավ իր նպատակին

Հունվար 31, 2011թ. 13:38

Chavushorlu-150x150Ինչպես հայտնի է,Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հունվարի 26-ի նիստում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման մասին որոշում էր կայացվել: ԵԽԽՎ թուրք նախագահ Չավուշօղլուն հասավ իր նպատակին, նրան հաջողվեց ԵԽԽՎ-ում վերականգնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Իսկ Լիբերալների կուսակցությունը ներկայացնող կատալոնացի պատգամավոր Հորդի Խուկլա ի Կոստան ընտրվեց ենթահանձնաժողովի նախագահ:

«Հանձնաժողովը երբեք չի կարող դեր ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, քանի որ հայկական կողմից բազմիցս նշվել է, որ Մինսկի խմբի ձևաչափից դուրս որևէ այլ բանակցության տարբերակ չի կարող լինել»,-այսօր հայտարարել է  ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:  Վերջինս նաև ասել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, որի մասին խոսել է նաև ՀՀ նախագահը վերջերս «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, այն է` խնդրի լուծման միակ ճանապարհը կամ նոր հանրաքվեն է, կամ էլ Խորհրդային Միության օրենսդրությանը համաձայն անցկացված հանրաքվեի արդյունքների ճանաչումը:


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն