Շնորհակալ ենք ֆրանսիացի սենատոր Դենի Բադրենին
2011թ. հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի
ժամանակ ընդունվել էր գրավոր հայտարարություն «Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման մասին», որի տակ
ստորագրել էին տարբեր երկրների 30 պատվիրակներ, այդ թվում` ֆրանսիացի սենատոր,
Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեն:
Արցախի եվրոպական շարժումը, կազմակերպության ղեկավար Հայկ Խանումյանի
ստորագրությամբ, շնորհակալական նամակ է հղել պարոն Բադրեին, որտեղ մասնավորապես
նշվում է. «Պարոն սենատոր, մենք ուրախացանք` տեսնելով Ձեր ստորագրությունը
ԵԽԽՎ-ի 2011թ. հունվարի 27-ի թիվ 470 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից
ժողովրդավարական պետության կառուցման մասին» գրավոր հռչակագրի տակ: Այսօրվա
Եվրոպան կառուցվել է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա:
Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Դուք նաև Ֆրանսիայի եվրոպական շարժման
փոխնախագահն եք և որ մենք կիսում ենք նույն արժեքները և նույն
գործունեությունը:
Ընդունեցեք, պարոն սենատոր մեր երախտիքի հավաստիքը»:
Արցախի եվրոպական շարժման հանրային կապերի բաժին
Թեգեր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման մասին», ստորագրություն, ֆրանսիացի սենատոր Դենի Բադրեն












