Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում
Փետրվարի 2-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առաջինը խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո, ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի՝ արդեն ընթացք ստացած 3-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցն էր։
Այդ կապակցությամբ ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանական շրջանառության մեջ մտած 12 օրինագծից երեքը տեղափոխվել է նախորդ նստաշրջանից, իսկ մյուսներն օրենսդրական նախաձեռնության կարգով ստացվել են հունվարին՝ կառավարությունից։ Միևնույն ժամանակ, հաղորդեց նա, ակնկալվում է, որ նստաշրջանի օրակարգն առաջիկայում կհամալրվի ինչպես գործադիրի, նույնպես և պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնություններով։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում ճշտվեցին առկա օրինագծերի առնչությամբ մշտական հանձնաժողովների կատարած նախապատրաստական աշխատանքները և առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
ArmAr.am












