Գերեզմաններ, որոնք աղաղակում են
Երկրորդ համաշախարհային պատերազմն սկսելուց մի շաբաթ առաջ Ադոլֆ Հիտլերն իր տեղակալներին Լեհաստան ներխուժելու մասին լուրը տեղեկացնելուց հայտնեց ահավոր մի միտք.
«Ով՞է այսօր հիշում հայկական կոտորածները», հարցրեց նա հռետորական տոնով:
Հիտլերը հասավ իր ուզածին: Մեր խրատը հետևյալն է. եթե ուզում ենք դիմադրել նոր բռնակալներին, չպետք է մոռանանք հնում կատարված հանցագործությունները:
Ոչինչ, բացի Ռեքվիեմից
Երբ 2005 թվականի ամռանը շոտլանդացի գիտնական Ստիվեն Սիմը այցելեց Նախիջևան, որը դարերով հայերով բնակեցված մի տարածք է եղել Հարավային Կովկասում, սակայն այժմ պաշտոնապես մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, պարզեց մի ապշեցուցիչ փաստ. հազարամյա հնության խաչքարները, որոնք նա ուզում էր հետազոտել, և որոնք պիտի գտնվեին Իրանին սահմանամերձ մասում, այլևս գոյություն չունեին… նրանք ոչնչացվել էին: Այնուհետև Սիմը ձերբակալվեց, որպես հայկական գործակալ:
Այս պատմության մեջ ապշեցուցիչն այն է, որ չնայած անցել է հինգ տարի Կովկասի հրաշալիքներից մեկը հանդիսացող այս կոթողների ոչնչացումից և չնայած կատարվածը դատապարտող հնչած որոշ կոչերի, ոչինչն չի փոխվել: Լոնդոնյան «Թայմս»-ն այս արարքը նմանացրեց Թալիբանների կողմից Աֆղանական Բամնիան քաղաքում երկու Բուդդայական արձանների ոչնչացման փաստին: Նույնիսկ Եվրոպայի Խորհուրդը այն ժամանակ կատարվածը դատապարտող որոշում ընդունեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց: 2003 թ.ից Բամիանում աշխատում է համաշխարհային մասնագետների մի ամբողջ կոլեկտիվ, որը բարեհաջող կատարում է Բուդայի արձանների վերականգնողական աշխատանքները արևմտյան աղբյուրների կողմից ֆինանսավորմամբ: Ջուլֆայի հայկական գերեզմաններն, որոնք սկզբում պահպանվում էին ամերիկյան, իսկ հետագայում նոր զելանդական զորքերի միջոցով, նման բախտի չարժանացան: Ավելին, Ջուլֆայի պատմական գերեզմանոցի տեղում այսօր հրաձգարան է տեղավորված:
Սակայն, մի փոփոխություն, այնուամենայնիվ կատարվել է, բայց ոչ վերն ասվածը շտկելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ի երկրները, դրանց մեջ էլ Սլովակիան, անցյալ տարեվերջին Լիսաբոնյան վեհաժողովում քննակվող Արցախի խնդրի շուրջ պաշտպանեցին Ադրբաջանի շահերը. Հյուսիս-ատլանտյան դաշինքն ընդունեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, անկախութոյունն ու սուվերենությունը», հաստատող մի բանաձև` անտեսելով հայերի շահերը:
Համազգեստներով սկինհեդերը
Վերադառնանք «խաչքարներին» կամ ինչպես ասում են, Ջուլֆայի գերեզմանոցի գերեզմանաքարերին: Ֆրանսիացի հայտնի ճիզվիտ եկեղեցական Ռոդոսի Ալեքսանդրը, որն այցելել էր այս տարածաշրջանը 1648 թվին, գրանցել էր տասը հազար խաչքար: Երկու հարյուր հիսուն տարի հետո այդ թիվը կիսով պակասել է: Այս պատմական և մշակութային մեծ արժեք ներկայացնող քարերն օգտագործվել են որպես շինանյութ եւ ոչնչացվել: Ասենք, ոչ նույնիսկ պարսկական Շահը և աթեիստ Ստալինը, որոնք տեղահանել են բնիկ քրիստոնյաներին, Ջուլֆայի գերեզմանոցը չեն վնասել, ի տարբերություն ադրբեջանական քաղաքական մարմիններին:
1998 թվականից այս հնադարյան գերեզմանները սիստեմատիկաբար ոչնչացվում էին բուլդոզերներով: Մինչ 2002 թվականը կանգուն խաչքար չէր մնացել: Վերջին աշխատանքները հանձնվեցին զինվորականներին ու վանդալ- խուլիգաններին, որոնք սեփական ձեռքերով ոչնչացրեցին մնացած գերեզմանաքարերը: Ինտերնետով այսօր էլ կարելի է տեսնել Իրանի սահմանից նկարահանված տեսանյութն ու նկարները: Բաքվի իշխանություններն մինչ այսօր հերքում են կատավածը, կեղծում իրականությունը և այդ պատճառով մինչ օրս ոչ ոք չի պատժվել:
Ինչու՞ ենք այս թեմային այսօր անդրադառնում: Կա երկու պատճառ: Առաջին պատճառն արդարության վերականգնումն է: Հանցագործությունը կատարվել է, հանցագործները հայտնի են` մեղադրյալների անուններն նույնպես, իսկ խաչքարերը, որոնց մասնիկները կարող են զարդարել աշխարհի բոլոր թանգարանները, մեր ուշադրությանն կենտրոնում պիտի լինեն:
Երկրորդ պատճառը հետևյալն է: Ադրբեջանը իրեն ներկայացնում է, որպես արևմտյան դաշնակից և իբր, մուսուլմանական չափանիշների համեմատ ունի արևմտյան չափանիշներ: Արևմուտքի համար նա ռազմավարական գործընկեր է, որի ժողովուրդն ունի բավականին արևմտամետ մտածելակերպ: Սրան գումարած նաև այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնության գալու դեպքում դառնում է Հարավ-արևելյան Եվրոպայի, այդ թվում նաև Սլովակիայի համար կարևոր գործընկեր էներգետիկայի ոլորտում: Նաբուկո գազատարը Կովկասով անցնելու դեպքում Ադրբեջանին ավելի կկապի Եվրոպայի հետ, քանի որ այն շահավետ է երկու կողմերի համար էլ: Այ այստեղ էլ ծագում է գործելու կարևոր պահը. Ադրբեջանի հետ համագործակցող երկրները պետք է փորձեն անել ամեն ինչ, այդ մուսուլմանական երկրի տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների պահպանության համար: Եթե Բուդդայի արձաններն կարելի է վերականգնել գնալով Աֆղանստանում գործող Թալիբանի կամքին հակառակ, ապա առավել ևս կարելի է ուսումնասիրել ու վերկանգնել Ջուլֆայի պատմական հուշարձաններից այն ամենն, ինչ փրկման ենթակա է: Եվրոպայի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ են, անկասկած: Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Աֆղանստանի վրա և նրա հայտնվելը Իրանի սահմանամերձ գոտում ավելորդ կրքեր կբորբոքի: Եվրոպական երկրները, և հատկապես նրանք, որոնք լավ կապերի մեջ են Մոսկվայի հետ /Հայստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է/ և Ադրբեջանի հետ նոր առևտրական կապեր են հաստատել, կարող են ավելի օգտակար լինել: Վերջին հաշվով հիմա դրա համար ամենալավագույն ժամանակն է, երբ թուրք-ռուսական կապերի զարգացումը վերելք է ապրում:
Յարոսլավ Դանիչկա, «Տիադեզե ամսագիր, Սլովակիա
ArmAr.am












