Գամառ ջոբա, էրմանի գյալդի
Ի պատասխան «Ազգ» օրաթերթի
Երկպալատ խորհրդարանի ժանգոտված գաղափարը ութ տասնամյակ հետո նորից մեծ արագությամբ շրջապտույտ սկսեց: Թե ինչի համար է նետվել հրապարակ այնքան ել կարևոր չէ և այստեղ փառք ու պատվի նշույլ անգամ չկա և հումորն էլ տեղին չէ: Որևէ հաշվարկ չկա, հերթական իմիտացիա է գնում, իսկ միտումը նորից փող կորզելն է: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, իսկ ինչ էիք դուք կանխատեսում և այդ ի՞նչ լաբարատորիա եք ներկայացնում, որը չի կարողանում հաշվարկել ենթադրյալ արձագանքները, իսկ ի՞նչ էր կանխատեսում Ձեր լաբարատորիան:
Շատ հետաքրքիր է անանուն հեղինակի հռչակագրի մատուցման ձևը, սա ինձ հիշեցրեց ԽՍՀՄ-ի տարածքում հեռարձակվող Ամերիկայի Ձայն ռադիօկայանի լրատվության մոդելը, որը նյութը ներկայացնում էր այս նախաբանով «ասում են, իբր թե նրանց ասելով, որ…» և մատուցվում էր նյութը: Այս դեպքում անանուն հեղինակը սկսում է «թե` այսպես ու այսպես» և կատարում մեջ բերում հռչակագրից: Ապա օգտագործում «նալլաթ քեզի չար սատանա» դարձվածքին համարժեք և մի քիչ ել կոլորիտային «Իյա, հո սխալ չհասկացա՞նք» և աթոռակիր պաշտոնյայի հատուկ տրամաբանությամբ սկսում է մտմտալ փշաքաղեցնող թղթի շուրջ: Ժանրին հատուկ տրամաբանությամբ հռչակագիրը վերածվեց «փշաքաղեցնող թղթի» և փոխաբերական իմաստով նմանեցվեց սատանայի հանդիպումը խաչի հետ : Եվ առաջ եկավ հանրահայտ հայի հարցը «էս որտե՞ղ պըտի քցեն»: Հեղինակը հարցի տրամաբանական պատասխանը չգտնելով, ի լուր հայատարարում է. «Չէ, չէինք սխալվել, «Ազգին» ուղարկվածը իրոք հռչակագիր էր` Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի կողմից վտարանդի կառավարության ստեղծման մասին»:
Մեր խառնված հեղինակը «ափալ թափալ», Վերգոյի տրամաբանությամբ, շարունակում է «Ո՞ր կառավարության, ո՞ր թվին վտարման մասին է խոսքը», լրիվ Պանիկովսկյան հարցադրում: Մեր անհայտ հեղինակը նորից «ափալ -թափալ փշաքաղեցնող թուղթը» դարձնում է փոքրատառով 5-էջանոց հռչակակգիր և գլուխգործոց հայտարարում ամենավերջին կետը` «օ մեին գօթ»-ի փոխարեն օգտագործելով «գողական աշխարհին» հատուկ լակոնիզմը «Ճի՞շտ» :
Քեֆս բերեց վերջի պարբերությունը «Դե, գիտեք ինչ, տղայական ռոմանտիզմը սահման ունի, էդ երբ նստեցինք, աշխարհի հայերի ներկայացուցչներով քննարկեցինք, որ հիմա էլ կառավարություն ենք կազմում եւ այն էլ վտարանդի»: Մեր անհայտ հեղինակին հիշեցնեմ, հայ ժողովրդական բանահյուսությունը ասում է «յոթ տերտերով աղջկան կնքեցին անունը դրեցին Կարապետ»: Հեղինակի հետ համաձայն եմ մեկ կետում, «իրոք, մի քանի տարի ծամելը» հեչ լավ չէ, հատկապես, եթե այն արվում է կրավորական ձևով:
Հիմա Գյուլի հետ կապված. ձեր տարբերակը արդեն չի աշխատում, քանի որ «Կիկոսի Մահը» վաղուց հայտնի է : Ծիծաղի տան հեղինակի ականջը կանչի, կասեր «հարգանքներով իսկական, Արամայիս Սահակյան», բա ախպերս…..
Իսկ հիմա ավելի լուրջ, դրվել է վերջակետ բոլոր իմիտացիաներին ա’յս ՀՌՉԱԿԱԳՐՈՎ ,
Ով քնած է արթուն կացեք,
Ով արթուն է ելեք կանգնեք:
Ով զարթնել է ուշիմ կացեք,
Հետո չասեք մեր հոր ոսկին
Օտար չափեց, խաբար չեղանք:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
ArmAr.am












