Գլխավոր » Թուրքիա, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիան պաշտպանում է Իրանին, քննադատում` Իսրայելին

Փետրվար 7, 2011թ. 15:48

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Մյունխենյան համաժողովի ժամանակ` շաբաթ օրը, պաշտպանել է Իրանի` խաղաղ միջուկային ծրագրերի իրավունքը, ինչպես նաև քննադատել է Իսրայելին միջուկային անօրինական գործունեության համար:

«Այս իրավունքը պատկանում է բոլորին, այդ թվում և Իրանին»,- ասել է նա: Դավութօղլուն նշել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները իրավունք ունեն օգտագործել միջուկային էներգիա, և Իսրայելն է, որ խախտում է այդ պայմանագիրը` միջուկային զենք ունենալով:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն