Գլխավոր » Թուրքիա, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Գյուլը պատրաստվում է մեկնել Իրան

Փետրվար 8, 2011թ. 09:58

Այցը կայանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով: Եռօրյա այցի ընթացքում Գյուլը հանդիպումներ է ունենալու Իրանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային խնդիրները: Շաբաթ օրը Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին Թուրքիայի պետնախարար Չեվդեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկու երկրները պետք է ընդլայնեն երկկողմ կապերը, մասնավորապես համատեղ ծրագրեր իրականացնեն էներգետիկայի փոխանակման և արտադրական օբյեկտների կառուցման ոլորտում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն