ԼՂՀ-ՀՀ անելիքները ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգման դեպքում
ԼՂՀ հակամարտության ստատուս քվոն հենց այնպես չի պահպանվում, հենց այնպես չի պահպանվելու: Դա մշտական սպառնալիք է լինելու ԼՂՀ-ի և ՀՀ-ի գոյության: Այդ սպառնալիքը գործի է դրվելու, երբ դրա ժամանակը գա: Ուստի ԼՂՀ-ն և ՀՀ-ն իրավունք չունեն հանգստանալու «ձեռք բերածով»:
Պետք է ճշտել ԼՂՀ – ՀՀ – Սփյուռք ռազմավարական ուղին 21-րդ դարի գեթ առաջին հարյուրամյակի համար, եթե մարդկությունը դեռ այնքան ժամանակ ունի իր առջև ծառացած գերխնդիրները կարգավորելու` գլոբալ ինքնաոչնչացումի տխուր ճակատագրից խուսափելու համար:
Ստատուս քվոյի պահպանումը և բանակցությունների ձգձգումը Մինսկի խմբի ձևաչափում բավարար պատճառներ չեն, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն չձեռնարկեն քայլեր հետևյալ ուղղություններով:
1. ՀՀ-ի շրջափակումը Վրաստանի կողմից իրականացվում է, հատկապես, երկաթուղային շրջափակման միջոցով: Դրա մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն և Հայաստանին, վնասի դիմաց, տան հատուցում:
2. ՀՀ-ի և ԼՂՀ-ի շրջափակումը Ադրբեջանի կողմից լիակատար է: Պետք է դրվի անցնող տարիների վնասների հատուցման պահանջ: Պետք է ներկայացվեն կոնկրետ թվեր:
3. Պետք է բարձրացնել 1993-ից Թուրքիայի կողմից ՀՀ-ի լիակատար շրջափակման հարցը:
4. Իրանի հետ համագործակցությունը սահմանափակված է: Հարկ է ընդլայնել համագործակցության շրջանակները:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
ArmAr.am












