Ողջունում է ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն
Փետրվար 9, 2011թ. 09:25
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն և Արևելյան Այսրկովկասի բնիկ հայերի ասամբլեան ողջունում են Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի հռչակագիրը: Հուսով ենք ու համոզված, որ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը իր առջև դրված խնդիրների լուծման մեջ կգործի արդյունավետ ու պաշտպանված կլինի ամեն մի հայի համար:
Մենք պատրաստ ենք միաբանության ու համատեղ մեր ապագան կերտելուն:
Հարգանքներով`
Արևելյան Այսրկովկասի (Նախկին Ադրբեջանական ԽՍՀ) բնիկ հայերի ասամբլեայի համանախագահ` Էդ. Պոլադով,
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեյի քարտուղար` Մարիամ Ավագյան
08.02.2011թ.
Ք.Երևան












