Թուրք պատմաբանի խոստովանությունը
Փետրվար 11, 2011թ. 15:50
Թուրք քաղաքակագետ Մեհմեդ Փերինչեկը հիշեցրել է, թե ոչ միշտ է, որ Թուրքիան և Ռուսաստանը մրցակցել են: Համագործակցության լավագույն օրինակը Լենինի և Աթաթուրքի համագործակցությունն է, նշել է նա և ավելացրել. «Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը ապահովեց բարեկամությունը Կովկասյան ժողովուրդների միջև: Այդ համագործակցությունը, ինչը շատ կարևոր է, լիկվիդացրեց հայկական հարցը, լիկվիդացրեց հակամարտություննները Վրաստանի և Հայաստանի միջև, լիկվիդացրեց հակամարտությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դրա համար կարծում եմ, որ Թուքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը միայն օգուտ կբերի այդ երկրներին»:
ArmAr.am












