Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի նախագահը բավարար է գնահատել դատախազության աշխատանքը

Փետրվար 11, 2011թ. 17:07

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել հանրապետության դատախազության աշխատակիցների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի արդյունքները եւ անդրադարձ է կատարվել 2011 թվականի անելիքներին:

Զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարը իր խոսքում բավարար է գնահատել դատախազության 2010 թվականի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաեւ շատ անելիքներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել կադրային քաղաքականությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ դատախազության աշխատակիցները պետք է ավելի խստությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, եւ նրանք, ովքեր ակնհայտորեն չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին` անվերապահորեն կազատվեն աշխատանքից:

Նախագահը նաեւ անդրադարձել է դատախազության նյութատեխնիկական բազայի ամրապնդման հարցին՝ կարեւորելով ժամանակակից դատական փորձաքննությունների լաբորատորիա եւ դատաբժշկական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել դատախազության ղեկավարությանը:

ArmAr.am



Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն