Գլխավոր » TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Եռագույնի իրական խորհուրդը

Փետրվար 16, 2011թ. 09:37

eragujnՀայերը և հրեաները համաշխարհային մշակույթի և կրոնի մեջ երբեմն այնքան են եզերվում իրար հետ, որ տարբերակելը դառնում է անհնարին: Ըստ Հին Կտակարանի այսպիսին է տիեզերակարգը` «Երկինքը Իմ աթոռն է, ու երկիրը Իմ ոտքերի պատվանդանը» լավ պրպտելու դեպքում կարելի է աստվածաբանության մեջ գտնել այս նախադասության երկար և ձիգ փիլիսոփայական մեկնաբանությունը , որը, սակայն, չի տալիս մեզ` մեր գլխավոր հարցի պատասխանը: Ի վերջո, Հին Կտակարանի այս նախադասությունը ի՞նչ է փորձում բացատրել: Ելնելով Արարչության դոգմատի բուն դրույթներից և Աստվածաշնչի  ընդհանուր դուալիստական շարադրանքից,  կարող ենք նշել , որ նախադասությունն ունի հետևյալ  փոխաբերական  իմաստը` «Երկինք՝ պետք է աթոռ հասկանալ հայ էթնոսին,  իսկ երկիր՝ պատվանդան` հրեաներին»:

Մեր ներկայացրած պարզաբանումը հիմնավորենք հետևյալ մտքով. «Երուսաղեմը Տիրոջ  աթոռ պիտի անվանեն, ու բոլոր ազգերը այնտեղ՝ Տիրոջ անվան համար Երուսաղեմում պիտի հավաքվեն» (Եսայի 66.1, Երեմիա 3.17): Երուսաղեմում «Տիրոջ Աթոռը» ներկայացնում է հայ էթնոսը, ահա այս է հիմնական պատճառը, որ մենք հայերս գտնվում ենք Երուսաղեմում: Հայ հրեական դիցահավատամքային փոխհարաբերությունները կանոնակարգված են շատ հստակ, այլ հարց է, որ այս երկու էթնոսներին վերաբերող Հին Կտակարանի դոգմատիկ ճշմարտությունները չեն ներկայացվում այնպես ինչպես ի սկզբանե ամրագրված է: Արարիչ- մարդ փոխհարաբերությունը Հին Կտակարանում ներկայացված է կոնկրետ պայմանականություններով և ուղղակիորեն կապված է հայ և հրեա էթնոսների հետ, որտեղ խստորեն պահպանված է նրանց փոխհարաբերությունների անխախտությունը:

Շարունակենք ներկայացնել Հին Կտակարանի դոգմատիկ ճշմարտությունները:

Հին Կտակարանը  նշում է . «Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր» (Գործք. 7.2), իսկ ավելի ճշգրիտ Կասդյաց կամ Քաղդյաց երկրի ՈՒր քաղաքում (Ծննդ.11.28):Մենք այսօր արդեն գիտենք ,որ Կասդյաց, կամ Քաղդյաց տարածքը Մեծ Հայքի տասնհինգ աշխարհներից մեկն էր Կորդվաց լեռան շրջանում:

Ղևոնդ Ալիշանը «Յուշիկք հայրենեաց հայոց» գրքի առաջին հատորում նույնպես գրում է, որ հրեաների Աբրահամ նահապետը ծնվել և բնակվել է Միջագետքում: Ըստ Հին Կտակարանի՝ Արարչի առջև առաջին զոհասեղանը, ջրհեղեղից հետո, պատրաստվել է Մասիս սարի վրա՝  Նոյ նահապետի ձեռքով (Ծննդոց 8.20): Դրանից մի քանի հազար տարի անց  երկրորդ զոհասեղանը  պատրաստեց  Աբրահամը Մորիա լեռան վրա, երբ Իսահակին պետք էր զոհաբերեր: Երրորդ զոհասեղանը պատրաստվեց  Սողոմոնի կառուցած Աստծո Տաճարում: Ամենավերջին զոհասեղանը  դարձավ սուրբ Խաչը, որպես զոհասեղան Հիսուսի համար: Այսպիսով առաջին զոհասեղանը, ըստ Հին Կտակարանի, պատրատվել է Հայաստանում՝  Արարատ սարի վրա և վերջին զոհասեղանը պաշտոնապես ընդունվել է հայոց եկեղեցու կողմից:

Հայ հրեա դիցահավատամքային փոխհարաբերությունների հաջորդ անխախտությունը Արարչական մի խորհրդանիշ է, որը աստվածաբանության մեջ հայտնի է որպես «Արարչի պաշտամունքի շարժական խորանի վարագույր»: Խորանի վարագույրն իր գույներով նույնպես Արարչական դոգմատ է, ինչպես նաև դոգմատ է նրա կրելու պատմական իրավունքը :Աշխարհի պետություններից շատերը իրենց դրոշների համար երեք գույն են ընտրել` ըստ իրենց իմացած խորհուրդների: Այս առումով բացարձակապես տարբերվում են մի քանի պետությունների դրոշներ, որոնց թվում է նաև Հայոց Պետականության դրոշը:

Մենք անդրադառնանք մեր Հայոց Պետականության դրոշին կամ հայկական եռագույնին: Ինչպես բոլոր խորհրդանշանները, նույնպես և մեր պետության դրոշը, որոշակի հոգևոր խորհուրդ է պարունակում, որն անմիջապես  կապվում  է կոնկրետ խնդիրների հետ: Ըստ Հին Կտակարանի,  Հին ուխտի մեջ այսպես է ներկայացված այն դրոշը, որը հիմա մենք կրում ենք` «Նրբահյուս բեհեզից, կապույտ, ծիրանի և կրկնակի կարմիր կտավից տասնշերտանի վարագույրով խորան կպատրաստես» (Ելք 26.1): Կատարենք պարզա- բանում. այստեղ Խոսքը Աստծո պաշտամունքի շարժական խորանի մասին է, որի վարագույրի գույներն ու նկարագիրն Արարիչն է տվել: Ըստ Հին Կտակարանի, ի սկզբանե հայտի են գույները և նրանց հերթականությունը, սակայն Հին Կտակարանի շարադրանքից հայտնի չէ, Մովսեսից առաջ կա՞ր մեկը, ով իրավունք ուներ կրելու այն, պատասխանը ակնհայտ է, իրոք` այդ մեկը եղել է Մովսեսից և Աբրահամից առաջ: Այսպիսի շարունակություն է  ստանում պատմությունը. Արարիչը  հանձնարարում է Մովսեսին պատրաստել վարագույրը` ըստ ի վերուստ տրված գույների։ Ի վերուստ տրված  եռագույներով վարագույրին հաջորդ անգամ հանդիպում ենք Սողոմոնի հետ կապված: Եռագույնով վարագույրը կախվում է Սողոմոնի կառուցած տաճարի խորանում: Խորանի հետնամաս իրավունք ուներ մտնելու միայն այդ տարվա քահանայապետը, որը, ըստ Հին Կտակարանի, Մելիքսեդեկն էր կամ Սասնա Ծռերի Մելիքսեթ քահանան, վարագույրից այն կողմ քահանան կարող էր անցնել միայն նախապես զոհ մատուցելով:

Հին ուխտում ի վերուստ տրված եռագույնը  հիշատակվում է նաև հրեաների գլխավոր ռաբիների լանջապանակի պատրաստման ժամանակ (Ելք 39. 8): Լանջապանակը  ոսկյա թերթիկ է, որը ունի մի թզաչափ երկարություն և նույնքան լայնություն, պատված կապույտ, ծիրանի և կարմիր կտավով,  որի վրա ամրացված են  տասներկու թանկագին քարեր, քարերի վրա փորագրված են Իսրայելի տասներկու ցեղերի անունները: Բայց երբ հրեական սինոդը մերժեց Հիսուսին և խաչեց նրան, այդ բոլոր քարերը իսպառ խամրեցին: Այսպիսով, ըստ Աստվածաշնչի, հրեաները զրկվեցին ի վերուստ Արարչի կողմից տրված մեկ թզաչափ եռագույնը կրելու իրավունքից: «Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում և խրատում եմ» (Հայտն. 3.19): Նոր Կտակարանի այս միտքը այն անջրպետն է, որը բաժանում է մեզ մյուս աշխարհից և հնարավորություն տալիս մեզ խոսելու հայ էթնոսին պատկանող Աստվածաշնչյան դոգմատիկ հաջորդ իրավունքի մասին: Մենք հայերս  Արարչի վարագույրը իր եռագույնով որպես պետական դրոշակ կրելու իրավունքը վերահաստատել ենք  մեր անցած դաժանագույն ճանապարհով:

Աշխարհի տիրակալները գիտեն, մենք էլ իմանանք, հայ էթնոսը ունի կապույտ, ծիրանի և կարմիր եռագույնը կրելու բացառիկ իրավունքը, որը շեղակիորեն ամրագրված է Աստավծաշնչում և հայտնի է որպես Կասդյաց, կամ Քաղդյաց աշխարհ: Սակայն Հին Կտակարանում հայտնի Արարչական այս հերթականությունը խախտված է մեր հայոց եռագույնում, թե ով և ինչու խախտեց հասկանալի է, իսկ երբ պետք է ուղղվի կարծում եմ  դա ևս հայտնի է: Մեր Արարչությամբ ապրելու Հայոց Պետական Իրավունքը ամրագրված է, խորհրդանշված և  վերահաստատված է երկնքում, իսկ երկրի վրա այն ներկայացված է համայն աշխարհին որպես պատվիրան Եռագույնի դոգմատով: Մենք պետք է իմանանք, թե ի՞նչ խորհրդանշանի կրողներ ենք և պետք է նաև իմանանք Արարչական իրավունքը տրված չէ խաղալու համար, բայց նաև պետք է հասկանանք, որ անդատապարտ կարող ենք  հատել  դոգմատիկ Արարչական սահմանը, մենք մեր Մեծ Զոհաբերությունը արել ենք և դրոշակը  ճիշտ եռագույնի դասավորությամբ կրելու իրավունքը հաստատել ենք արյամբ:

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գերմանիա

ArmAr.am


Դիտել TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն