Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Գրքերի շնորհանդես Մայր Աթոռում

Փետրվար 16, 2011թ. 10:10

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ ՙԻմ գանձարանը՚ գունազարդման գրքույկի և ՙՄեր կյանքն Աստծո հետ է՚ ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը:
ՙԻմ գանձարանը՚ մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից ՙՎորլդ Վիժն՚ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ, հայոց պատմության նշանավոր դեպքերի և դեմքերի մասին պատումներ:
ՙՄեր կյանքն Աստծո հետ է՚ գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է, որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում, որպես դասագիրք, իսկ այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն: Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12, 14 տարեկան մանուկների և պատանիների համար` առաջին և երկրորդ մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն