Թուրքիայի վարչապետը գնացել է Գերմանիա և Բելգիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև մարտի 1-ը հանդիպումների շարք կանցկացնի Գերմանիայում և Բելգիայում: Գերմանիա կատարվելիք այցի շրջանակներում Էրդողանը Հաննովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կմասնակցի CeBIT տոնավաճառի շնորհանդեսին: Գերմանիայում քննարկվելու են տնտեսական, առևտրային, քաղաքական հարցեր, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, զարգացումները Կիպրոսում և այլ խնդիրներ:
Մարտի 1-ին Էրդողանը Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հրավերով կմեկնի Բելգիա: Վարչապետը հանդիպումներ կունենա Բարոզոյի, Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Բրյուսել այցի շրջանակներում կքննարկվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքը, նրանց հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Էրդողանը Թուրքիա-Բելգիա երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով հանդիպում կունենա նաև Բելգիայի վարչապետ Իվ Լետերմի հետ:
ArmAr.am












