Վրաստանը շոյված է ԵՄ քայլից
Մարտ 1, 2011թ. 10:20
Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի և Եվրամիության միջև հեշտացված արտոնագրման համակարգը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն:
Նրա խոսքերով այդ համաձայնագիրը կարևոր քաղաքական նշանակություն ունի և մեծապես կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրները: «Մենք ողջունում ենք այդ փաստը: Դա լուրջ քաղաքական հայտ է Եվրամիության կողմից»,- ասել է Քալանդաձեն:
ArmAr.am












