Պատարագ`Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին
Փետրվար 28, 2011թ. 17:30
Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Գեւորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին:
Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ հյուպատոսության անձնակազմը:












