Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Սումգայիթի զոհերի

Մարտ 2, 2011թ. 12:00

Փետրվարի 27-ին Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված Նահատակաց խաչաքարի մոտ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգաիթում ադրբեջանցիների կողմից վայրագորեն սպանված  երեսունից ավելի հայերի հիշատակը ոգեկոչելու համար:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ, արարողությանը ներկա էին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Մոսկվայի հայ դաշնակցական կազմակերպությունը, Ռուսաստանի հայ կանանց միությունը,  տարբեր համալսարաններում սովորող ուսանողներ, Սումգայիթ քաղաքի նախկին բնակիչներ:

<<Այսօր եկել ենք ցույց տալու մեր հավատարմությունն ու  նվիրումն այն արժեքներին, որի համար ապրել են մեր նախնիները: Մեծ են եղել մեր ազգի կորուստները: Ապրեցինք եղեռն եւ շարունակությունը եղավ Սումգաիթը: Այսօր ժամանակն է ոչ թե սգալու, այլ արժանապատիվ ապրելով, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, մեր արդար իրավունքի պահանջատերը լինելու: Այսօր առավել, քան երբեւէ մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու միաբանություն: Թող Աստված զորացնի մեզ  սիրո մեջ, որպեսզի կարողանանք լինել միաբան եւ հավերժացնել  Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակը>>,-ասաց Սրբազան Հայրը:

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի  խոսքով`Սումգաիթի դեպքերը չկոտրեցին  հայի կամքն ու վճռականությունը, այլ ավելի ամրապնդեցին: Դեսպանի կարծիքով, երբ խաղաղարար ճանապարհով լուծվի Արցախի հիմնախնդիրը, կպատժվեն նաեւ Սումգայիթի ոճրագործները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն