Փոխոստիկանապետը ձեռք է բարձրացրել Զարուհի Փոստանջյանի վրա
Մարտ 3, 2011թ. 12:00
Բացօթյա առեւտրով զբաղվողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ: Ոստիկաններ փորձել են ցրել ցուցարարներին, նույնիսկ ուժ կիրառելով ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա: Փոխոստիկանապետ Մելքոնյանն իրեն թույլ է տվել անգամ հարվածներ հասցնել Զարուհի Փոստանջյանին:
Այս պահին «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
ArmAr.am












