ՀԱԿ-ի փոքրոգությունը
Մարտ 3, 2011թ. 13:52
«Սարդարապատ» շարժումն այսօր հայտարարություն էր տարածել` ցավով նշելով, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու:
Տեղեկացնենք, որ փետրվարի 28-ին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները մասնակցել էին Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքին, իսկ Ժիրայր Սեֆիլյանը նաև ելույթ էր ունեցել հանրահավաքի ժամանակ: «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու:
ArmAr.am












