Արցախի նախագահը կարևորել է բանակի մարտունակությունը
Մարտ 3, 2011թ. 17:15
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանրապետության հարավում տեղակայված զորամիավորումներից մեկում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները պետք է մշտապես պահպանեն բարձր մարտունակությունը եւ դրանով նպաստեն հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հադրութ շրջկենտրոն, որտեղ շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանի հետ քննարկել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:
ArmAr.am












