Վարդանանց տոնը Հնդկաստանում
2011 թվականի մարտի 3-ին Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանում (Կալկաթա, Հնդկաստան) նշվեց Սրբոց Վարդանանց տոնը:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Մարդասիրա-կանի սաները հանդես եկան Վարդանանց քաջերին նվիրված բեմականաց-մամբ, ուր նրանք մարմնավորել էին Մեծ զորավարին ու նրա զինակիցներին: Իսկ երգչախմբի կատարմամբ հնչեցին Ավարայրի հերոսներին ձոնված շարականներ և երգեր:
Ձեռնարկը եզրափակեց հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրա-կան ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյան` ի մասնավորի ասելով. ՙՀանդիսությունն այնքան հուզիչ էր, որ մեզ 1500 տարի հետ տարավ, դեպի Ավարայրի դաշտ, և մենք ականատես եղանք Վարդա-նանց հավատքին ու հայրենասիրությանը…Վարդանանց քաջերը մեզ ավան-դեցին հավատարիմ մնալ Հայ Եկեղեցուն և Մայր հայրենիքին՚: Հայր Խորենը պատգամեց`լինել արժանի զինվորը Սուրբ Վարդանի և վառ պահել Վարդա-նանց հիշատակը:
Սուրբ Վարդան Մամիկոնյանը հայոց մեծանուն զորավարն է, ով նահատակվեց 451 թվականին վասն հավատքի և վասն հայրենյաց: Հայոց սակավաթիվ բանակը դուրս եկավ մեծաքանակ պարսից զորքի դեմ և կենաց ու մահու պայքարում նրանց մարտիրոսությունը դարձավ հայոց հավատի պահ-պանման և հավերժության երաշխիք:
ArmAr.am












