Կընդլայնվի Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում՝ Սփյուռքում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելության գործընթացին, եւ ներհայկական կապերի ամրապնդմանը:
Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի մեր հայրենակիցների պատրաստակամությունը՝ այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարեւոր գրավականներից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












