Հյուսիսային Կիպրոսի ցուցարարները հանդես են եկել կղզու միավորման կոչերով
Մարտ 4, 2011թ. 09:30
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում կրկին կայացել են բողոքի ցույցեր ընդդեմ Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության:
Հյուսիսային Կիպրոսի ընդդիմադիր կուսակցությունները և միությունները Նիկոսիայի հյուսիսային հատվածում դուրս էին եկել Արդարության և Զարգացման Կուսակցության դեմ ուղղված պաստառներով: Որոշ ցուցարարներ հանդես են եկել կղզու միավորման կոչերով և թափահարել են հունական Կիպրոսի դրոշը:
ArmAr.am
ArmAr.am












