Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Իրան
Մարտ 3, 2011թ. 22:19
Հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Իրան կատարվելիք այցի ժամկետները: Այն տեղի կունենա մարտի 7-ին` հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Իսկանդերին:
Նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մամեդյարովը նաև կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
ArmAr.am












