Ֆիլիպ Գորդոն.«Ռուսներն աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ը համագործակցում է Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:
Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Կան պնդումներ, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումներ, սակայն հարցն այստեղ այն է, որ ռուսներն աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, եւ ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ, օրինակ` Սոչիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում կամ Աստանայում, քան Վաշինգտոնում, որն ավելի հեռու է գտնվող »:
«ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ եւ Մինսկի Խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջեւ այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերը կայանում են Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականով»,- ասել է նա:
ArmAr.am












