Ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծարվել են
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել “Երևանի
պետական տնտեսագիտական համալսարան”, “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական
համալսարան”, “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ”, “Երևանի ճարտարապետության և
շինարարության պետական համալսարան”, “Գավառի պետական համալսարան” պետական ոչ առևտրային
կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային
կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.
“Երևանի պետական տնտեսագիտական համալսարան”- Կորյուն Աթոյանը,
“Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան”- Դերենիկ Դումանյանը,
“Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ”- Արմեն Մազմանյանը,
“Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան”-Հովհաննես Թոքմաջյանը,
“Գավառի պետական համալսարան”- Ռուզան Հակոբյանը:
Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված
ժամկետներում:












