Գլխավոր » Լրահոս

ԱԳ նախարարը հանդիպեց եվրոպական առաջատար լրատվամիջոցների թղթակիցների հետ

Մարտ 5, 2011թ. 09:59

Մարտի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց եւրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երեւանում ԵՄ պատվիրակության հրավերով:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային եւ տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման  գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները:

Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմեց  Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերի մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն