Գլխավոր » Լրահոս

Թուրք-ադրբեջանական հանդիպումներն արդեն սկսվել են

Սեպտեմբեր 29, 2009թ. 17:30

Ադրբեջանում վերջին օրերին քննարկումներ են ընթանում Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրությունների շուրջ:

Թուրքալեզու երկրների խորհրդարանականների համաժողովին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը երեկ և այսօր ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպումներ է ունեցել և որոշ պարզաբանումներ տվել Հայաստանի և Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին: Ինչպես նշել է  թուրքական մամուլը, Շահինը հող է պատրաստում Գյուլ-Ալիև հանդիպման համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-3-ը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը թուրքալեզու երկրների հերթական համաժողովին մասնակցելու նպատակով կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ստույգ` Նախիջևան: Համաժողովի շրջանակներում նախատեսված է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարությունը, կողմերը քննարկելու են հայ – թուրքական երկխոսությանը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Թուրքական «Զաման» թերթը հիշեցրել է, որ այդ հանդիպումից մեկ շաբաթ անց Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում պետք է ստորագրեն   արձանագրությունները։ Թերթը տեղեկացրել է, որ որոշ պաշտոնական աղբյուրների համաձայն, Նախիջևանում Գյուլը Ալիևին հավաստիացնելու է, որ Երևանի հետ կապերի հաստատումը որևէ կերպ չի վնասի թուրք – ադրբեջանական բարեկամական հարաբերություններին։ Բացի այդ, ակնարկել է, որ հոկտեմբերի 7-8-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալու է ԱՊՀ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն