Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

«Թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են»

Մարտ 4, 2011թ. 12:19

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս բավականին լարված են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են

Iskandaryan-1Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս բավականին լարված են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են թաքցնել այդ լարվածությունը ջերմ հայտարարությունների ներքո:

«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»,- շեշտեց Ալ.Իսկանդարյանը: Նրա ներկայացմամբ` մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանում Թուրքիան մեկուսացված երկիր էր, որը խնդիրներ ուներ իր բոլոր հարեւանների հետ, սակայն, հաշվի առնելով նաեւ արաբական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` Թուրքիան փորձում է ակտիվանալ նաեւ արաբական աշխարհում:

«Դրան էին միտված նաեւ վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց` եթե Թուրքիան դառնա Եվրոպական միության անդամ, ապա նա գահընկեց կանի Քադաֆիին»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ այդ հայտարարությունները նաեւ ուղղված են Էրդողանի ընտրազանգվածին` հաշվի առնելով առաջիկայում Թուրքիայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:

armenpress.am


Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն