Վաշինգտոնում նշվել է Խաչիկ Դաշտենցի 100-ամյա տարելիցը
Մարտ 9, 2011թ. 10:00
Մարտի 4-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ դեսպան Մարգարյանը: Իր խոսքում նա հակիրճ անդրադարձ կատարեց հայ մեծանուն գրողի կերպարին եւ նրա թողած ստեղծագործական ժառանգությանը:
Այնուհետեւ ցուցադրվեց տեսաերիզ` նվիրված Խաչիկ Դաշտենցի կյանքին եւ գործունեությանը: Ասմունքով հանդես եկավ այս առիթով Հայաստանից ժամանած ՀՀ ժողովրդական դերասան Ազատ Գասպարյանը:
Նա ընթերցեց հատվածներ հայ մեծ գրողի ստեղծագործություններից: Հուշ-երեկոյի ավարտին իր հոր մասին հուշեր պատմեց գրողի դուստրը` Անահիտ Դաշտենցը: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց հուշ-երեկոյի բոլոր կազմակերպիչներին եւ ներկաներին:
ArmAr.am












