Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահը այցելել է Ֆրանսիայի Սենատ

Մարտ 9, 2011թ. 12:25

2Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ հանդիպել նրա մի խումբ անդամների հետ:

Բակո Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր թեւի հետ համագործակցության մեջ:

Նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա վիճակը եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Երկուստեք նշվել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն