Սահակաշվիլին ԱՄՆ-ում կհանդիպի միլիարդատեր Դոնալդ Տրամպի հետ
Մարտ 10, 2011թ. 09:10
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր` մարտի 10-ին, մեկնելու է ԱՄՆ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: «Վրաստանի նախագահը հանդիպելու է միլիարդատեր Դոնալդ Տրամպի հետ, և դրանից հետո ձևակերպվելու է ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնություն: Դա շատ լուրջ ծրագիր է լինելու»,- հայտնում է Մանջգալաձեն:
Վաշինգտոնում Սահակաշվիլին հանդիպում կունենա Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրենի, ինչպես նաև ԱՄՆ սենատի անդամների հետ: Նախագահը նաև կմասնակցի մարտի 14-17-ը Մայամիում ընթացող CRUISE, SHIPPING MIAMI միջազգային ցուցադրությանը:












