Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԼՂՀ նախագահը հանձնարարականներ է տվել արցախցի դիվանագետներին

Մարտ 9, 2011թ. 16:20

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում մեր հանրապետության մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում մեր ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, վերլուծական եւ մշակութային շրջանակների հետ հարաբերությունների զարգացմանը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արցախցի դիվանագետներին աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն