Գլխավոր » Լրահոս

Ծաղկեպսակ Լատվիայի Ազատության հուշարձանին

Մարտ 9, 2011թ. 19:35

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին:

Հանրապետության ղեկավարն այնուհետ մեկնել է Լատվիայի խորհրդարան: Խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ  Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի բարձր մակարդակը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը հաջողությամբ համագործակցում են և պատրաստակամ են զարգացնելու փոխգործակցությունը` նկատի առնելով առկա մեծ ներուժը:

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության, ինչպես նաև երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատվիական փորձով:

Նկատի առնելով, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք` Նախագահ Սարգսյանը և Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Աբոլտինան մշակույթի ոլորտում դա համարել են երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու, փոխշփումների նոր և շատ լավ հնարավորություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը:

Երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն