Օբամայի նոր հրահանգը Իրանի դեմ
Մարտ 10, 2011թ. 09:24
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգ է ստորագրել Իրանի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին:
Տեքստում մասնավորապես նշվում է, որ. «Պատժամիջոցները երկարաձգվում են այն պատճառով, որ Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր և բացառիկ սպառնալիք ստեղծել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»:












