Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Թուրքիայի վարչապետը մարտի 15-16-ը կմեկնի ՌԴ

Մարտ 10, 2011թ. 10:20

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-16-ը կմեկնի ՌԴ:

Այցը կայանում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով: Թուրքական պատվիրակության կազմում լինելու են նաև 200 գործարարներ և  5 նախարարներ: Քննարկվելու են Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման, Սամսուն-Ջեյհան նավթամուղի իրականացման հետ կապված խնդիրները, տարածաշրջանային հարցեր: Նախքան վարչապետի այցը` մարտի 13-ին Սանկտ-Պետերբուրգ է ժամանելու Թուրքիայի արտաքին առևտրի նախարար Զաֆեր Չաղլայանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն