Գլխավոր » Լրահոս

Ցավակցական հեռագիր Ճապոնիայի կայսեր

Մարտ 11, 2011թ. 20:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Մեծություն,

Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք,  որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղե­տի հետևանքների վերացմանը:

Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարա­զատ­ներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»։-


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն