Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Կդրվի Հայ-ռուսական հ/կ-ների միության ստեղծման հիմնաքարը

Մարտ 12, 2011թ. 13:44

arm-rusՄի շարք հայաստանյան և ռուսաստանյան կազմակերպություների նախաձեռնությամբ և քաղաքական պետական ու հասարակական գործիչ Գագիկ Ծառուկյանի  աջակցությամբ սույն թվական ապրիլի 1-5-ը Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների համատեղ կոնֆերանս, որի հիմնական նպատակն է հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության ստեղծումը:

Նախաձեռնողների համոզմամբ հայ-ռուսական բարեկամական և գործընկերային հարաբերություններում վաղուց արդեն առաջացել է հասարակական սեկտորի մակարդակով նոր ձևաչափի հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն: Մինչ այժմ գոյություն չունեցող նման խոշոր միջազգային միավորումը տարատեսակ խնդիրների բարձրացման հնարավորություն կստեղծի անդամագրված հ/կ-ների համար  և’ Հայաստանի Հանրապետությունում, և’ Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Նոր ծավալներով ու նոր մակարդակի հարաբերությունների հաստատումը երկու երկրների հասարակական կազմակերպությունների միջև թույլ կտա էլ ավելի զարգացնել ռազմավարական գործընկերների` Ռուսաստանի և Հայաստանի կապը նոր հարթության վրա:

Բազմապիսի ոլորտներում իրականում գործող կազմակերպությունների համակարգված գործակցությունը թույլ կտա նոր ձևաչափի հարաբերություններ հաստատել հայաստանյան և ռուսաստանյան իրավապաշտպանների, գործարարների, գիտության և մշակույթի գործիչների, մարզիկների, արհմիությունների ու տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների միջև:

Զարգացած և զարգացող երկրներում հասարակական կազմակերպությունները ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտներ են  և ազատ ու իրավական պետության պարտադիր տարրեր, այլև ծանրակշիռ ու ազդեցիկ մի ուժ, որը միավորում է քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներկայացուցիչներին, որոնց ողջ պոտենցիալի համադրումը միջազգային մակարդակով ունակ է լուծումներ պարտարելու նույնիսկ ամենարդիական  ու առաջնայի խնդիրների համար, որոնք առկա են բարեկամական ժողովուրդների ու երկրների հարաբերությունների օրակարգում:

Համաժողովին նախորդող օրերին կանցկացվեն թեմատիկ կլոր սեղաններ` ըստ ոլորտների: Հ/կ-ների խմբերը կքննարկեն առաջնային հարցեր ու խնդիրներ, միևնույն ժամանակ կմշակեն հայ-ռուսական հ/կ-ների միության ստեղծմանն առնչվող գաղափարական ու կանոնադրական դրույթները:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն