Գլխավոր » Society, Լրահոս

Ազդարարվեց կուսակցությունների խոշորացման սկիզբը

Մարտ 1, 2011թ. 10:25

11«2011 թվականը հայկական քաղաքական մշակույթի համար ընթանում է բուռն ու խոստումնալից, մենք ականատեսն ենք մի նոր գործընթացի սկսման, որը քաղաքական տերմինալոգիայով անվանում են կուսակցությունների խոշորացման գործընթաց: Տեղի ունեցան միանգամից երկու կուսակցությունների արտահերթ համագումարներ. հունվարի 22-ին կայացավ Հայաստանի Առաջադիմական կուսակցության արտահերթ տասներորդ համագումարը, որի օրակարգում մեկ հարց կար` միանալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը և գործունեություն ծավալել ԲՀԿ-ի կազմում: Հունվարի 29-ին կայացավ Հայաստանի երիտասարդական կուսակցության արտահերթ համագումարը, ուր նույնպես մեկ հարց կար օրակարգում, ինքնալուծարվել և միանալ ԲՀԿ-ին: Երկու դեպքում էլ բաց քվեարկությամբ համագումարի պատվիրակները միաձայն որոշում կայացրեցին` միանալ Բարգավաճ Հայաստան կուսակցության»,- ելույթ ունենալով  Ազգային Ժողովում ասել է ԱԺ պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիջյանը:

Ըստ նրա, այս գործընթացը  հայ քաղաքական մշակույթի իրականության մեջ ազդարարեց նոր ու դրական փոփոխությունների սկիզբը:

«Քաղաքական կառույցները, տեսնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի,  տարիներ շարունակ կատարած հսկայածավալ աշխատանքը, և համոզվելով, որ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» ԲՀԿ կարգախոսը` խոսքի ու գործի  ակնհայտ համադրություն է  ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հետ` նրա կազմում»:

ԲՀԿ պատգամավորը նկատել է, որ միախմբվելով հանուն հայրենիքի արվում է առավելագույնը մեր երկիրը հզորացնելու, հասարակության բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը ապահովվելու համար:

«Կուսակցությունների խոշորացման գործընթացը լինելու է շարունակական: Քաղաքական նոր մշակույթի ձևավորման մեկնարկն այլևս իրականություն է Հայաստանի Հանրապետությունում:   Այպիսով մենք գործընթացը միայն դրական ենք գնահատում, ինչը միտված է Հայաստանում հզոր և հստակ գաղափարախոսություն ունեցող ուժերի ձևավորմանը: Այն 74 կուսակցություններից շատերը, որոնք այժմ առկա են քաղաքական դաշտում, առանձին-առանձին  դժվարանում են քաղաքական խոշոր գործընթացների վրա  իրենց ազդեցությունն ունենալ:  Հարկավոր են ուժեր, որոնք ի զորու են կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նպատակները»:

Կուսակցությունները գաղափարական միասնության,  համախմբման ու հասարակության առաջընթացի ապահովման գլխավոր պատասխանատուն ու երաշխավորն են:   Ստանալով ժողովրդի վստահության քվեն, նրանք պատիվ ունեն ապահովելու պետականության ամրապնդման ու զարգացման գործընթացը, որը երաշխիքն է ժողովրդի անվտանգության, տնտեսության կայուն աճի, հայոց բանակի հզորացման»,- եզրափակել է իր ելույթը պատգամավորը:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն