Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար`3,3 մլն դոլար
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալները վկայում են, որ Թուրքիան 2010 թվականին 3,3 մլն դոլար է փոխանցել ԱՄՆ-ում Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Գրում է news.am-ը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալները, գրել է, որ Թուրքիան ամբողջ 2010-ի ընթացքում 4 լոբբիստական եւ 3 հասարակական կազմակերպությունների 3,3 մլն դոլար է փոխանցել։
Նշվում է, որ մեծ ջանքեր եւ ծախսեր են պահանջվել՝ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված թիվ 252 հայկական բանաձեւը տապալելու համար։
Թուրքիայից ուղիղ գծով գումար ստացած կազմակերպություններն են.
Gephardt Group: 1.424.113
Dickstein Shapiro: 535.500
Caspian: 168.000
Mercer: 50.000
Fleishman-Hillard: 590.859
30 Point Strategies: 270.000
Silver Associates: 270.000












