Իրանում դեմ են Հորդանանի թագավորի Թեհրան կատարելիք այցին
Մարտ 15, 2011թ. 12:32
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախումբը դեմ է արտահայտվել Հորդանանի թագավորի` Թեհրան ծրագրվող այցին: «Հորդանանի թագավոր Մալիք Աբդուլլահի այցը և հրավերը այս պահին և առկա պայմաններում դեմ է մեր ազգային շահերին»,- հայտարարել է հանձնախմբի ղեկավար Ալաեդդին Բորուժերդին,- «Ազգային անվտանգության հանձնախմբի անդամների կարծիքը այցի վերաբերյալ բացասական է, և մեջլիսի մեծամասնությունը ևս նման կարծիքի է»:












