Էրդողանը կժամանի ՌԴ
Մարտ 15, 2011թ. 09:59
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում կողմերն անդրադառնալու են առանց մուտքի արտոնագրման համակարգի անցման հարցերին:
Էրդողանին ուղեկցում են 7 նախարարներ, մի շարք գործարարներ և պետական պաշտոնյաներ: Մարտի 16-ին Էրդողանը մասնակցելու է ռուս-թուրքական բարձրաստիճան խորհրդակցական հանձնաժողովի նիստին: Նա նաև հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչից հետո մեկնելու է Կազան:












