Իրանի խորհրդարանի նախագահը կմեկնի Ադրբեջան
Մարտ 17, 2011թ. 10:41
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մայիս ամսին կժամանի Ադրբեջան:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանը: Այցը կկայանա իբրև պատասխան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի` Իրան կատարած այցին: Բաքվից զատ, Լարիջանին պատրաստվում է այցելել նաև Գանձակ (Գյանջա):












