Իրանն իր բողոքն է հայտնել Ռոբերտ Գեյթսի հայտարարությունների առիթով
Մարտ 17, 2011թ. 12:00
Իրանի ԱԳ նախարարություն են կանչվել Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի և Սաուդյան Արաբիայի դեսպաններին` կապված Բահրեյն ռազմական միջամտություն իրականացնելու հետ: Իրանը իր բողոքն է հայտնել կապված ԱՄՆ-ի «անօրինական» գործողությունների և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի «անհիմն» հայտարարությունների հետ:
Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի հարցերով վարչության պետ Հոսեյն Ամիր Աբդոլահյիանը իր դժգոհությունն է հայտնել այդ երկրի կողմից ռազմական միջամտության կապակցությամբ` այդպիսի քայլն անվանելով անընդունելի: «Սաուդյան զորքերի մուտքը Բահրեյն չի օգնի կարգավորել այս դեպքերը, այլ կբարդացնի իրավիճակը և կվերածի այս ներքին խնդիրը տարածաշրջանային ճգնաժամի»,- ասելէ նա:
ArmAr.am












