ԱՄՆ-ը զինում է Վրաստանին
Մարտ 18, 2011թ. 09:59
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստան պաշտպանական զենքի մատակարարման հարցերը:
Դռնփակ հանդիպման ավարտից հետո սենատոր Ջոն Մաքքեյնը անդրադարձել է այդ հարցին. «Որպեսզի Վրաստանը կարողանա ապագայում ապահովել իրեն ռուսական հարձակումից, անհրաժեշտ է լուծել նրա` պաշտպանական համակարգերով ապահովման հարցը»,-ասել է սենատորը:
ArmAr.am












