Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Քննադատվեց կառավարության քաղաքականությունը

Մարտ 17, 2011թ. 17:09

Այսօր՝   «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում` «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով: Բանախոսներն էին   Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը,  ՀՅԴ անդամ, պատգամավոր Արա Նռանյանը, անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը։

Արա Նռանյանը եւ Բագրատ Ասատրյանը խստորեն քննադատեցին կառավարության քաղաքականությունը, հայտարարելով նույնիսկ, որ քաղաքականություն որպես այդպիսին՝ չկա։ Տնտեսագետ Սամվել Ավագյանը համակարծիք էր, որ գնաճի զսպման կառավարության քայլերը անարդյունավետ են, սակայն մատնանշեց, որ Հայաստանում գների մակարդակը ավելի բարձր չէ, քան այլ երկրներում; Ավելին՝ եթե ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպության՝ FAO-ի ինդեքսը 2010 թ. աճել է 25 տոկոսով, եւս 6 տոկոսով՝ 2011 թ. առաջին 2 ամիսներին, ապա Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել են ընդամենը 18-19 տոկոսով։ Այսինքն՝ գնաճի տեմպերը Հայաստանում հետ են մնում միջազգային շուկաների գների աճից։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն