Գլխավոր » Լրահոս

Աբդուլ Համիդի ծոռնուհու խոստովանությունը

Սեպտեմբեր 30, 2009թ. 10:00

Աբդուլ Համիդ 2-րդի դստեր` Նայիմա խանումի ծոռ Բյուլենթ Օսմանօղլուն, որն այսօր բնակվում է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում (ծնվել է 1930թ.), վերջերս մամուլին  տված մի հարցազրույցում խոստովանել է, թե Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին` վտարված լինելով հայրենիքից, իրենց ընտանիքը շատ ծանր օրեր է ապրել. «Մայրս  ժամերով հերթ էր կանգնում` ընդամենը  երկու լոլիկ գնելու համար, որ սովից չմեռնեինք»:

Սակայն այդ դաժան տարիներին իրենց կողքին հայտնվել են բարի մարդիկ, որոնց շնորհիվ նրանք կարողացել են հաղթահարել դժվարություններն ու ողջ մնալ: Փոքր դադարից հետո Բյուլենթն ասել է` այդ մարդիկ ազգությամբ հայեր էին…

Հարցազրույցում նա շարունակում է պատմել. « Այդ դժվար պահերին մեզ լավություն արեց հորս ճանաչող մի հայ կին: Բացի այդ, կային հայ բժիշկներ, որոնք ցանկացած պահի` առանց գումարի, մեզ բժշկական օգնություն էին ցույց տալիս: Հայերի օգնությունն այսքանով չի ավարտվում, նրանք հետագայում ևս մեր կողքին էին»:

1974թ. Բյուլենթ Օսմանօղլուի հայրը` Ջևդեթ Օսմանօղլուն, վերադառնում է հայրենիք և հայտնվում չքավորության մեջ, իսկ 1977թ. Ստամբուլում ճանապարհային դժբախտ պատահարից մահանում է` գրպանում ունենալով ընդամենը 5 ղուրուշ: «Այդ պահին դարձյալ մեզ օգնության հասավ հորս հայ ընկերը»,-շարունակում է Բյուլենթը, և հարցազրույցի վերջում  թուրք ընթերցողին խորհուրդ  տալիս` նման արարքները գնահատել ու  չմոռանալ:

Թուրքիայում  հայ-թուրքական հարաբերությունների ֆոնի վրա սկսել են լույս տեսնել ահա այսպիսի խոստովանական հոդվածներ:  Հետաքրքիրն այն է, որ հենց իրենք` թուրքերն են սկսել  զարմանալ, թե որչափ մեծահոգի, ներողամիտ ու անհիշաչար է հայ ժողովուրդը, որ ի զորու է դժվար իրավիճակներում օգնության ձեռք մեկնել, գթասիրտ լինել` անգամ իր ազգի ոչնչացումը ծրագրած դահճի հետնորդների նկատմամբ:

 

Օսմանյան կայսրությունում հայերի զամգվածային կոտորածները հիմնականում սկսվել են սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք: Ավելին, սուլթանը դրանց անմիջական կազմակերպիչն էր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն