Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը չի կայացել Ադրբեջանի պատճառով

Մարտ 21, 2011թ. 11:12

ditarkumԼեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների առաջարկով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին պլանավորված ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը  Ասկերանի ուղղությամբ` Ակնա  բնակավայրի մոտակայքում` կապված մարտի 17-ին տվյալ վայրում ադրբեջանական կողմից  դիպուկահար կրակոցի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հետ, չի կայացել Ադրբեջանի հրաժարվելու պատճառով: Տեղեկացնում  է ԼՂՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն: ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչները դիտորդական խմբին տեղեկացրեցին կրակի դադարեցման ռեժիմի կոպիտ խախտման դեպքի մանրամասների մասին, որի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել:

Մի քանի րոպե անց` ԵԱՀԿ առաքելության մեկնելուց հետո, այն վայրի ուղղությամբ, որտեղ հետաքննություն էր իրականացվում, դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից: Դեսպան Անջեյ Կասպշիկին իրազեկ են դարձրել տվյալ միջադեպի մասին:


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն