Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմը» շարունակվում է
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը մարտի 21-ին թևակոխեց 6-րդ օրը: Հովհաննիսյանը իր երախտագիտությունն է հայտնում հազարավոր այն քաղաքացիներին` Հայաստանից, թե Սփյուռքից, ովքեր ինքնաբուխ, առանց հրավերի շարունակում են գալ Ազատության հրապարակ և իրենց զորակցությունն ու համերաշխությունը հայտնել:
Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցական նամակներ են հղել սոցիոլոգ, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը, գրող-հրապարակախոս Սոնա Արշունեցին (Բրյուսելից), ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանը, Կարեն Ա. Սիմոնյանը և այլք:
Բացի այդ, զորակցական հայտարարություններով հանդես են եկել «ԳԱԼԱ»լ հեռուստաընկերության աշխատակազմը, «Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը, Ազգային Միասնութեան ուխտ կուսակցության խորհուրդը, Մամիկոնէից Տարօնականների ուխտ հանրային կառոյցի ատեանը:












